Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

5 հետաքրքիր փաստ կեսարյան հատման մասին. news.am

5 հետաքրքիր փաստ կեսարյան հատման մասին. news.am

Ամբողջ աշխարհում մանկաբարձ-գինեկոլոգներն ավելի հաճախակի են դիմում կեսարյան հատումների` ինչպես պլանային, այնպես էլ` արտահերթ: Ներկայացնում ենք այդ վիրահատության վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստ:

1. Կեսարյան հատումից հետո հնարավոր է կրծքով կերակրել

Կեսարյան հատումից հետո հակացուցված չէ կրծքով կերակրելը: Կանանց մեծամասնությունը սկսում է կրծքով կերակրել վիրահատության հաջորդ օրը: Սակայն վիրահատության օրը նույնպես կրծքով կերակրելն անվնաս է ե՛ւ  մոր, ե՛ւ երեխայի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս կրծքով կերակրել անմիջապես այն բանից հետո, երբ կինն ի վիճակի կլինի: 

2. Կեսարյան հատումից հետո հնարավոր է ծննդաբերել

Մասնագետներն անցյալում կարծում էին, որ եթե կնոջը մեկ անգամ կեսարյան հատում են կատարել, նրա բոլոր հետագա հղիությունները պետք է նույն կերպ ավարտվեն, որ նա այլեւս չի կարող ինքնուրույն ծննդաբերել: Այսօր, սակայն, մասնագետները պնդում են, որ կեսարյան հատումից հետո ծննդաբերելը բնական ճանապարհով վտանգավոր չէ: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նույնիսկ երկու վիրահատությունից հետո կանանց 71 տոկոսը կարողանում է բնական եղանակով ծննդաբերել:

3. Կեսարյան հատումը չի նպաստում ավելորդ քաշ հավաքելուն

Այն կարծիքը, թե կեսարյան հատումը նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն, ոչ մի լուրջ հիմք չունի: Շատ կանայք նույնիսկ մի քանի վիրահատությունից հետո պահպանում են կազմվածքը: Իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե կինն ինչ կենսակերպ է վարում, որքանով է ակտիվ եւ որքանով է ճիշտ սնվում:

4. Կեսարյան հատում եւ ֆիզիկական վարժություններ

Լայնորեն տարածված է այն տեսակետը, թե կեսարյան հատումից հետո կինը պետք է հետագա 40 օրվա կամ 6 շաբաթվա ընթացքում զերծ մնա ցանկացած ֆիզիկական ակտիվությունից: Իրականում ամեն ինչ անհատական է: Կանանց մեծամասնությունը կարող է հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո շարունակել իր հիմնական ակտիվությունը եւ թեթեւ վարժություններ կատարել կոնքային մկանների ամրապնդման համար: Իհարկե, այդ ամենը պետք է շատ դանդաղ եւ զգուշորեն կատարել: 40 օրվա ընթացքում, սակայն, խորհուրդ չի տրվում ծանր առարկաներ բարձրացնել` անկախ նրանց ֆիզիկական ձեւից:

5. Ճարպակալումը բարձրացնում է կեսարյան հատման հետ կապված ռիսկերը

Եթե կինը տառապում է ճարպակալումով, կեսարյան հատումից հետո մեծանում է մի շարք բարդությունների զարգացման ռիսկը: Օրինակ` նրանց մոտ ավելի բարձր է երակային թրոմբոզի ռիսկը: Այդ պատճառով մասնագետները կանանց խորհուրդ են տալիս շատ շարժվել եւ ճիշտ սնվել, որպեսզի ճարպակալում չունենան:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ibxinsights.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ